Ցերեկույթի ընթացքում իրենց խոսքով հանդես եկան փորձառու մասնագետներ՝ էսթետիկ բժշկուհի Աննա Գրիգորյանը, սոնոգրաֆիստ՝ Մելինե Նավասարդյանը և մանկական ստոմատոլոգ՝ Գոհար Անտոնյանը։ Ցերեկույթը բավական տեղեկատվական և բովանդակալից էր, քանի որ բժիշկները կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով և պատասխանեցին հյուրերի բոլոր հարցերին։ Առանց տղամարդկանց ներկայությամբ իրականացվող հավաքույթներին շոշափվում են կանացի թեմաներ, ուստի մթնոլորտն ավելի անմիջական է: Միջոցառումն իրենց ներկայությամբ է՛լ ավելի հագեցած դարձրին հյուրերը՝ հայտնի բլոգերներ, հաղորդավարուհիներ ու դերասանուհիներ՝ Լիլի Էլբակյանը, Աստղիկ Սաֆարյանը, Քնարիկ Զաքարյանը, Սաթենիկ Հազարյանը, Սոնե Սիլվերը, Իրինա Թովմասյանը եւ այլք:
Անակնկալներ էին պատրաստել գործընկերները. խաղարկության ու հարց-պատասխանի միջոցով հանձնեցին նվերները: Իհարկե, շեշտադրված էր հայկական արտադրանքը, ինչպես օրինակ՝ հայկական տեքստիլ ընկերություն, պաղպաղակ ու քաղցրավենիք, խնամքի միջոցներ, նաեւ ձեռագործ վեգան շոկոլադներ՝ առանց ռաֆինացված շաքարի և գլյուտենի։
Նյութի աղբյուր՝ personanews.am