Օգոստոսի 14-ին Kaskad Balkon սրճարանում Lilevents-ը կազմակերպել էր իր հերթական ինֆորմատիվ բրանչը, որն այս անգամ առողջության ու գեղեցկության թեմայով էր: Հրավիրված էին մի շարք հայտնի հյուրեր՝ Gevorkian Winery-ի ներկայացուցիչ Գայանե Բադալյանը, JustGirls դեկորատիվ կոսմետիկայի խանութ-սրահի հիմնադիր Լիլիթը, Artego Armenia-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Վահե Սարգսյանը, հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, 21 տարվա պատմություն ունեցող, Հայաստանի առաջատար գեղեցկության սրահներից «Սերգեյ Զվերև»-ի ղեկավար Ռոքսանա Առաքելյանը, իսկ քաղցր հյուրասիրությունն ապահովում էր Sweetberg ապրանքանիշը։
Հյուրերի թվում էին սիրված ու ճանաչված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ ու երգչուհիներ, ովքեր օգտակար խորհուրդներ ստացան առողջության ու գեղեցկության մասին, ծանոթացան մի շարք ապրանքանիշերի հետ և ամենակարևորը ուրախ ժամանց անցկացրին:
Նյութի աղբյուր՝ yerevanlife.am