LilEvents

Business Brunch by Lilevents


Business Brunch by «Lilevents»

Հոկտեմբերի 25-ին «Depo» ռեստորանում տեղի ունեցավ մեր հերթական «Business Brunch» միջոցառումը՝ միավորելով տարբեր ոլորտների հայտնի մասնագետների, բիզնես ներկայացուցիչների և ինֆլուենսերների։

Միջոցառման նպատակն էր ստեղծել հարթակ՝ նոր համագործակցությունների, փորձի փոխանակման և բիզնես գաղափարների ներկայացման համար։
Յուրաքանչյուր գործընկեր հնարավորություն ունեցավ հանդես գալ խոսքով և ներկայացնել իր ընկերության գործունեությունը, արժեքներն ու նոր նախագծերը։

Մեր գործընկերները

Synergetic
Մեր միջոցառման գործընկերն էր Synergetic ընկերությունը։
«ԶԱԿ Գրուպ» ՍՊԸ-ն հանդիսանում է Synergetic բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Բրենդը հայտնի է իր բարձրորակ, էկոլոգիապես մաքուր կոսմետիկայով և կենցաղային քիմիայով։
Շամպուններ, գելեր, սքրաբներ, խնամքի և մաքրող միջոցներ՝ ինչպես կոսմետիկ, այնպես էլ կենցաղային օգտագործման համար։

Savita Herbs
Բնական բաղադրիչների և նորարարական բանաձևերի համադրությամբ ստեղծված արտադրանք՝ նրանց համար, ովքեր գնահատում են որակը, էներգիան և գիտակցված հոգածությունը սեփական մարմնի նկատմամբ։

Voskanian Parfums
Բրենդը հիմնադրել է Ծովակ Ոսկանյանը՝ տնտեսագետ, սիրող աստղագետ և անկախ պարֆյումեր։
2018 թվականից Voskanian Parfums-ը դարձել է հայկական բույրերի դեսպանը միջազգային բեմում։
Այսօր բրենդը ներկայացված է աշխարհի յոթ երկրներում և գնահատվում է իր ինքնատիպ ոճի և բարձր որակի համար։

Chipsella 3D
Արդեն 15 տարի հայկական շուկայում գործող Chipsella 3D-ն հայտնի է չիպսերի, քաղցր ձողիկների, արևածաղկի սերմերի և այլ քաղցր արտադրանքների արտադրությամբ։
Այս տարի ընկերությունը ներկայացնում է նոր ապրանքատեսակ՝ փխրուն թխվածքաբլիթներ, որոնք խոստանում են դառնալ բոլորի սիրելին։
Chipsella 3D — համեղ, վստահելի և միշտ ձեր կողքին։

Vladimir Manukyan Jewelry House
Vladimir Manukyan-ը իր ուղին զարդագործության աշխարհում սկսել է 2012 թվականին։
2023 թվականին ստացած ադամանդների գնահատման սերտիֆիկատը հաստատեց իր նվիրվածությունն ու մասնագիտական վարպետությունը։
Այսօր բրենդը ստեղծում է բացառիկ զարդեր՝ միավորելով դիզայնը, մանրակրկիտ աշխատանքն ու սկզբունքը՝ Quality over Quantity։

SIA Resort & Spa
Հինգաստղանի հյուրանոցային համալիր Ծաղկաձորի սրտում՝ մի վայր, որտեղ հարմարավետությունը, բնության գեղեցկությունն ու ժամանակակից ծառայությունները ստեղծում են կատարյալ ներդաշնակություն։
SIA Resort & Spa-ն իդեալական ընտրություն է ընտանեկան, ընկերական, ինչպես նաև գործնական և կորպորատիվ միջոցառումների համար։

FLAKES
2019 թվականից Գյումրիում գործող ընկերությունը մասնագիտացած է անկողնային պարագաների արտադրության և բրդի վերամշակման մեջ։
2025 թվականին մեկնարկել է նոր ուղղություն՝ կուրտկաների և անթև ժիլետների արտադրություն, իսկ առաջիկայում սպասվում է նաև գիշերազգեստների շարք։

Nutlets
Առողջարար և բնական պաստաներ՝ պատրաստված գետնանուշից, նուշից և պիստակից։
Nutlets-ի արտադրանքը հիանալի նախաճաշի տարբերակ է և կարող է օգտագործվել տարբեր բաղադրատոմսերում։
Չի պարունակում ոչ մի վնասակար հավելում՝ պահելով մաքրությունը և բնական համը։

Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents Business Brunch by Lilevents
TOP