LilEvents

Lilevents-ի բարեգործական բրանչը հայ հայտնիների մասնակցությամբ


Հուլիսի 19-ին Chaihona սրճարանում տեղի ունեցավ Lilevents-ի կազմակերպած հերթական թեմատիկ բրանչը, որը կրում էր բարեգործական բնույթ՝ նվիրված երեխաների և մայրիկների խնամքին: Բրանչին հովանավորների հատկացված գումարի մի մասը «Լինենք բարերար» ՀԿ-ի միջոցով ուղղվեց Ակունք գյուղում գազի պայթյունի հետևանքով տուժած ընտանիքին, որտեղ կա անչափահաս 3 երեխա,ընտանիքն այժմ բնակվում է ավտոտնակում, իսկ հայրը հիվանդության պատճառով չի աշխատում: Բրանչին հրավիրված բժիշկ գաստրոէնտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը օգտակար խորհուրդներ տվեց ճիշտ սնվելու, ստամոքսի հետ կապված հիվանդություններից խուսափելու վերաբերյալ: Մանկական ատամնաբույժ Գոհար Անտոնյանը պատասխանեց երեխաների ատամների խնամքի վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ երեխաների ատամները պետք է սկսել խնամել առաջին իսկ ատամի դուրս գալուց: Life-med բժշկական կենտրոնի հիմնադիր Նաիրա Մելիքյանն էլ պատրաստակամություն հայտնեց բոլոր ներկաներին հյուրընկալել իր կենտրոն՝ անվճար հետազոտվելու, անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով: Հայաստանում առաջին ու միակ Diamond smile ատամների սպիտակեցման մասնագիտացված կենտրոնի հիմնադիր Տիգրան Օհանյանը ներկաներին պատմեց ատամների սպիտակեցման պրոցեսի մասին: Բրանչի հովանավորներից Alfa Pharm դեղատների ցանցի ներկայացուցիչները պատմեցին իրենց ընկերության վարած ճիշտ աշխատելաոճի մասին՝ փաստելով, որ դեղատների ցանցում ներկայացված են միայն բարձրորակ ապրանքատեսակներ: Ընկերության ներկայացուցիչները բոլոր ներկաներին պատրաստել էին նաև ֆրանսիական Avene ապրանքանիշից նվերներ, որը ներկայացված է դեղատների ցանցում: Elyvncosmetics-ի հիմնադիր Էլենը ևս ներկայացրեց իր կոսմետիկ միջոցները և բոլորին նվերներ հանձնեց: Հյուրերին նվերներ էին պատրաստել նաև առաջին հայկական բնական կոսմետիկա արտադրող, շատերի կողմից սիրված Nairian և TeaYan հատընտիր բուսական թեյերի ընկերությունները: Հատուկ շնորհակալություն Theworkshop ապրանքանիշին, Paint Nail Studio-ին, «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահին, Aleencolorlab-ին և Տիգրանուհի Քալաշյանին:
Նյութի աղբյուր՝ Facebook.com

Lilevents-ի բարեգործական բրանչը հայ հայտնիների մասնակցությամբ Lilevents-ի բարեգործական բրանչը հայ հայտնիների մասնակցությամբ Lilevents-ի բարեգործական բրանչը հայ հայտնիների մասնակցությամբ Lilevents-ի բարեգործական բրանչը հայ հայտնիների մասնակցությամբ
TOP