Մայիսի 18,19-ին «Ibis» հյուրանոցում տեղի ունեցավ «Yonka » ֆրանսիական բարձրակարգ խնամքի միջոցների ներկայացումը՝ հատուկ բժիշկ -կոսմետոլոգների համար։
«Yonka»-ն ներկայացնում է ֆիտոարոմաթերապևտիկ , 5 եթերայուղերի հիման վրա ստեղծված բնական միջոցներ։
Այն ունի և՛ պրոֆեսիոնալ, և՛ տնային խնամք՝ նախատեսված մարմնի և դեմքի համար։
Սեմինարը վարեց հատուկ Ռուսաստանից ժամանած բռենդ-կոսմետոլոգ Նատալիա Վասիլեվնան։
Սեմինարի ընթացքում ներկայացվեց «Yonka»-ի ստեղծման պատմությունը, ինչպես նաև դեմո -պրեզենտացիաներ՝ նյութերով ճիշտ աշխատելու համար։
Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր ու փոքրիկ նվերներ բրենդի կողմից։
Սեմինարին ներկա էին քառաասունից ավելի բժիշկ -կոսմետոլոգներ, ովքեր սեմինարի ավարտին տիրապետեցին «Yonka»-ով աշխատելու բոլոր հնարքներին։
Բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է՝ Հայաստանում «Միսս Արմենիա մրցույթի հիմնադիր» Գոհար Հարությունյանը։
Գոհարը հավաստիացրեց ,որ այսուհետ այս հրաշալի միջոցները հասանելի կլինեն նաև մեր հայ աղջիկներին. այն ներկայացված կլինի տարբեր բարձրակարգ խանութ-սրահներում։
Մանրամասն ինֆորմացիա ստանալու համար կարող եք հետևել «Yonka Armenia» պաշտոնական ինստագրամյան էջին։