Ձմռան վերջին օրը՝ փետրվարի 29-ին, մայրաքաղաքի շքեղ և նրբաճաշակ @museum.street -ում Lilevents-ը կազմակերպել էր հայկական @via_mina_cosmetics ապրանքանիշի հիմնադրման 5-ամյակին նվիրված փակ միջոցառումը:
Միջոցառման հատուկ հյուրերի շարքում էին հայտնի դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, մոդելներ, ապրանքանիշի հավատարիմ հաճախորդներն ու գործընկերները, մի խոսքով՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են իրենց արտաքինի խնամքով:
Via Mina-ն ներկայացնում է դեմքի և մարմնի համար նախատեսված բնական խնամքի միջոցներ: Արդեն մի քանի տարի է՝ ունի հաճախորդների մեծ զանգված, ովքեր մեկ անգամ խնամքի միջոցներն օգտագործելուց հետո դարձել են նրա հավատարիմ և մշտական օգտվողները:
Via Mina-ի հիմնադիրը մասնագիտությամբ բժշկուհի Արմինեն է, ում մոտ ապրանքանիշը հիմնելու գաղափարը ծագել է ամենագեղեցիկ շրջանում, երբ պատրաստվում էր առաջին անգամ մայրանալ: Ապրանքանիշի 5-ամյակին բոլոր հյուրերն արժանացան Via Mina-ի կողմից պատրաստված նվերներին:
Միջոցառման ամեն դետալ լավ մտածված էր. սրահի գեղեցիկ ձևավորումն ապահովել էր @la_viedamour ընկերությունը, քաղցր հյուրասիրությունը @faber_ge_cake -ի կողմից էր, իսկ կանացի թեթև և համեղ գինիները տրամադրել էր @gevorkian_winery ընկերությունը:
Նկատենք նաև, որ հյուրերի անունները գրված էին համեղ մակարոնների վրա, որոնք տրամադրել էր @le_macaron_armenien ընկերությունը:
Միջոցառմանը հյուրերն ավելի մանրամասն ծանոթացան Via Mina-ի խնամքի միջոցներին, խորհուրդներ ստացան մաշկի խնամքի, facebuliding-ի վերաբերյալ, ջերմ ու ընկերական զրույցներ ունեցան միմյանց հետ:
Lilevents-ի կազմակերպած հերթակական միջոցառումը նոր ծանոթությունների, կանացի շփումների և ժպիտների առիթ դարձավ:
Շնորհավորում ենք Via Mina-ին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ:
Հատուկ շնորհակալություն @ogano_official_ -ին, @tigranuhi_kalashyan -ին❤️
Ներկայացնում ենք միջոցառման ֆոտոշարքը.