Ուրախ ենք տեղեկացնել,որ
փետրվարի 5-ին «New Page by Andersen» ռեստորանում տեղի ունեցավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված «Քո առողջության և խնամքի գաղտնիքները» խորագրով սեմինար-բռանչը։
Միջոցառումն իրենց ներկայությամբ ավելի հաճելի և լուսավոր դարձրեցին տարբեր ոլորտի ինֆլուենսերներ,բլոգերներ,հաղորդավարուհիներ և դերասանուհիներ։
Սեմինար-բռանչը շատ հետաքրիր անցավ մասնակիցների համար ,քանի որ բազմաբովանդակ էր՝ շնորհիվ մեր բանիմաց բժիշկ-մասնագետների։
Իրենց խոսքով հանդես եկան՝ «Հելիոս» բժշկական կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Լուսի Կարահակոբյանը,մաշկաբան-կոսմետոլոգ-պոդոլոգ Լիլիթ Սարգսյանը և գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը։
Բժշկուհի Լուսի Կարահակոբյանը խոսեց դեմքի խնամքի, ապարատային և ներարկումային միջամտությունների, ուրվագծի շտկման ու երիտասարդացման մասին, մաշկաբան պոդոլոգ-կոսմետոլոգ Լիլիթ Սարգսյանը խոսեց ոտնաթաթի շատ հանդիպող խնդիրների մասին: Գաստրոէնտերոլոգ -էնդոսկոպիստ Շուշան Միրիջանյանը խոսեց գաստրոէնտերոլոգիայում տարածված միֆերի մասին։
Ինչպես մեր նախորդ միջոցառումներին, այս անգամ ևս ունեինք մի շարք գործընկերներ։ Մեր միջոցառման գործընկերներն էին ՝ «Nutlets» առողջարար գետնանուշի կարագներ ներկայացնող ընկերությունը, «Homemade by Enam» առողջարար չիպսեր և չրեր ներկայացնող ընկերությունը, «Makyans Nature » հայկական խնամքի միջոցների ընկերությունը, «Salutem»առողջ ապրելակերպի ամսագիրը, «PMU» Կառա Մկրտչյանը։ Դե ինչ, համարենք մեր միջոցառումը հաջողված, քանի որ շատ հետաքրքիր էր և ինֆորմատիվ։