Այս անգամ կանացի այս միջոցառման թեման մայրիկների և խնամքի վերաբերյալ էր, դե իսկ հյուրերի թվում էին ճանաչված նորաթուխ ու ստաժավոր մայրիկներ, հայտնի բլոգերներ, կանացի և մանկան խնամքի հետ անմիջական կապ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ: Համեղ հյուրասիրության մասնիկն էր կազմում Parizyan’s jelly ընկերությունը, Paint Nail Studio-ն հյուրերին պատրաստել էր նվեր-քարտեր, իսկ Make up Atelier ընկերությունը միջոցառման հյուրերին պրոֆեսիոնալ դիմահարդարման պարագաներից օգտվելու համար զեղչի քարտեր նվիրեց: Մանկական ապրանքներ ներկայացնող HIPP Armenia և Marries Armenia ընկերությունները մայրիկներին նվիրեց երեխաների խնամքի որակյալ պարագաներ:
Fol Pharm ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Le Petit Olivier և Lovea ֆրանսիական խնամքի բնական միջոցները բրանչի մասնակիցներին ևս գեղեցիկ նվերներ էր պատրաստել: Դե իսկ մայրաքաղաքի սիրված և ճանաչված կանացի ֆիթնես-ակումբներից մեկը՝ InShape-ը ներկաներին ուրախացրեց իր նվեր-քարտերով:
Նյութի աղբյուր՝ yerevanlife.am