Դեկտեմբերի 3-ին «Մալագա սրճարանում» տեղի ունեցավ «Ատամների խնամքի և օրթոդոնտիայի մասին» միջոցառումը՝ կազմակերպված «Lilevents»-ի կողմից։
Միջոցառումը հագեցած էր կարևոր տեղեկատվությամբ, քանի որ իրենց խորհուրդներով հանդես եկան ստոմատոլոգ՝ Թամարա Առուշանյանը և օրթոդոնտ՝ Տաթև Օհանյանը։
Միջոցառմանը ներկա էին հայտնի և սիրված ինֆլուենսերներ, հաղորդավարուհիներ, դերասանուհիներ։
Խոսեցինք ատամների խնամքից, ապա մեր հմուտ բժիշկների օգնությամբ սովորեցինք ատամները խնամելու մի շարք օգտակար լայֆհաքեր, ինչպես նաև ստացանք ծավալուն ինֆորմացիա օրթոդոնտիայի կարևորության և ճիշտ հետազոտություններ անցնելու մասին։
Դե իսկ մեր միջոցառման գործընկերներն էին՝ «Колгейт» ընկերությունը եւ «Ahmad» թեյերը, որոնք պատրաստել էին նվերներ միջոցառման բոլոր հյուրերի համար։
Ստորև ներկայացված են գեղեցիկ կադրեր մեր միջոցառումից։