Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Original Motors» էլեկտրական մեքենաների խանութ-սրահի բացման արարողությունը։
Սրահն առաջարկում է էլեկտրական ավտոմեքենաներ, որոնք ոչ միայն նորաձև են, այլև խնայող, հարմարավետ և պատասխանատու ընտրություն բնության նկատմամբ։
Ներկայացված բրենդներից են՝ BYD, LiXiang, Mazda, Dongfeng, Farizon, Geely, KIA, ICAR, TOYOTA, HONGQI: Մոդելների ցանկը միշտ թարմացվում է՝ հաշվի առնելով ինչպես միջազգային թրենդները, այնպես էլ հաճախորդների պահանջները։ Original Motors-ում ներկայացված մեքենաները ընտրվում են ամենաբարձր չափանիշներով։
Սրահը համագործակցում է միայն վստահելի բրենդների հետ՝ ուշադրություն դարձնելով ծրագրային ապահովմանը, երաշխիքային սպասարկմանը և տեխնիկական հուսալիությանը։
Մեքենաների մեծ մասը տրամադրվում է մինչև 3 տարվա կամ 100,000 կմ երաշխիքով՝ կախված մոդելից։ Եթե ցանկանում եք պատվիրել հատուկ մոդել՝ Original Motors-ը առաջարկում է նախնական պատվերի համակարգ, որտեղ ներմուծման միջին ժամկետը կազմում է 30-60 աշխատանքային օր։ Սրահի անձնակազմը կառավարում է ամբողջ գործընթացը՝ պատվերից մինչև հանձնում, երաշխավորելով հստակություն և վստահություն։
Original Motors-ը կարևորում է յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը։ Սրահից գնված ցանկացած մեքենայի հետ տրամադրվում է տվյալ մոդելին համապատասխան օրիգինալ լիցքավորման սարք, որը լիովին համատեղելի է մեքենայի համակարգերի հետ։ Այն ապահովում է անվտանգ, կայուն և արդյունավետ լիցքավորում՝ առանց որևէ տեխնիկական խափանման։
Original Motors
Աբովյան, Երևանյան փողոց 1/100
Երկուշաբթիից շաբաթ՝ 09։00–19։00
կիրակի ՝ 11։00-19։00
095-666 266