Հունիսի 16-ին Կոմոտաս 9 հասցեում «Lilevents»-ը կազմակերպել էր «Original Boutique» խանութ-սրահի երկու ամյակը։
Գեղեցիկ միջոցառմանը ներկա էին հայտնի ու սիրված հյուրեր՝ հաղորդավարուհիներ, դերասանուհիներ, բլոգերներ և տարբեր բնագավառների ինֆլուենսերներ։
Խանութի հիմնադիրները՝ Մանեն և Նաիրան, սիրով ներկայացրեցին խանութ սրահը և խնամքի ու կոսմետիկ միջոցների առկա լայն տեսականին։
Ի դեպ, սրահում ցանկացած հաճախորդ կարող է գտնել իր գրպանին համապատասխան պրոդուկտ. առկա է կորեկան խնամքի լայն տեսականի՝ սկսած «Farm Stay ,Enough», «Cafe Mini», «Organic Kitchen», «Organic Shop» ապրանքանիշերից մինչև «Xiaomi Xuan» , «Biotal» ապրանքանիշերը, ինչպես նաև Եվրոպական ապրանքանիշերից՝ «Catrice», «Essence», «Revolution», «L’Oréal», «Maybelline», ռուսական ապրանքանիշերից՝ «Clipach», «Cafe Mimi», «Organic Shop», «Organic Kitchen», իսկ մեր հայկական ապրանքանիշերից՝ «Scrubella», «Նուարդ» ապրանքանիշերը։
Գովելի է, որ աղջիկները ոչ միայն կարևորում են մեծ տեսականու առկայությունը, այլ նաև ցանկացած հաճախորդին անհատական ճիշտ խորհրդատվություն տալը։ Այս սրահում հաճախորդը հնարավորություն ունի՝ հեշտությամբ կատարել ճիշտ ընտրություն և գնել իր մաշկին առավելագույնս համապատասխանող պրոդուկտը։
Տեղեկացնենք, որ բացի խանութ-սրահից՝ գործում է նաև առաքման ծառայություն Երևանում և բոլոր մարզերում։
Ի դեպ, չմոռանանք մեր միջոցառման հաճելի անակնկալների մասին. երբ ընթացքում իրականցրեցինք տորթի կտրման արարողությունը, բոլոր հյուրերը ստացան գեղեցիկ նվերներ խանութ-սրահի կողմից, ինչպես նաև 10% մշտական զեղչի հնարավորություն։
Դե ինչ, աղջիկներին մաղթենք հաջողություն և նորանոր վերելքներ։