LilEvents

«Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը


Օրերս առողջ ապրելակերպի ամսագիրը, որի մեջ ներառված են առողջությանը վերաբերող նյութեր ու թեմաներ, նշել է առաջին տարեդարձը: Ամսագրում կարող եք հանդիպել նորագույն նվաճումներ, բժշկագիտություն, բժշկական պրակտիկա և առողջություն խորագրերին, որտեղ էլ մանրամասն անդրադարձ է կատարվում հայտնի պրոֆեսորների, ականավոր բժիշկների, բժշկական և առողջության ոլորտին՝ անհատներին և կազմակերպություններին: Ցերեկույթը բավական տեղեկատվական և բովանդակալից էր: Հյուրերը կիսվեցին իրենց մասնագիտական խորհուրդներով, նաև ամսագրի մասին կարծիքներով ու ծրագրերով: Lilevents-ի հետ համատեղ կազմակերպած միջոցառմանն անակնկալներ էին պատրաստել գործընկերները: Միջոցառումն իրենց ներկայությամբ է՛լ ավելի հագեցած դարձրին հյուրերը՝ հայտնի բժիշկներ, բլոգերներ, երգչուհիներ ու դերասանուհիներ՝ Անահիտ Սիմոնյանը, Աստղիկ Սաֆարյանը, Քնարիկ Զաքարյանը, Սաթենիկ Հազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Իրինա Թովմասյանը, Անի Լուպեն եւ այլք: Ամսագրի համահիմնադիր Հասմիկ Ադամյանը շնորհակալություն հայտնեց ողջ թիմին՝ նշելով. «Ամսագիրը կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել լայն տարածում և ունի բավականին առանձնացող լսարան: «Սալուտեմ»-ը մեծագույն արժեք է և՛ անհատի, և՛ հասարակության համար»:

Նյութի աղբյուր՝ azdagir.am

«Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը «Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը «Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը
TOP