Փետրվարի 7-ին ոճային ու տարբերվող Room Loft սրճարանում տեղի ունեցավ Lilevents-ի կողմից կազմակերպած Mommy and Kids խորագրով ինֆորմատիվ բժշկակական միջոցառումը։ Ջերմ միջավայրում քննարկվեցին կանանց ու երեխաների խնամքին եւ առողջությանը վերաբերող հարցեր։ Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հյուրեր ՝ սիրված հաղորդավարուհիներ, երգչուհիներ, դերասանուհիներ։
Բրանչին մասնագիտական խորհուրդներով կիսվեցին Ս.Վ Մալայանի ակնաբուժական կլինիկայի ախտորոշման եւ էքսիմեր -լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի սոնոգրաֆիստ Նանա Ասատուրյանը։
Մեր միջոցառման հովանավորներն էին՝ Մեր Երկիր Yerkir կաթնամթերքի ընկերությունը, որն ունի շուրջ 30 տարվա փորձ՝ գյուղատնտեսության, անասնապահության եւ կաթնարտադրության ոլորտում: Մեր միջոցառման հովանավորներից էր նաեւ Alpha Care ընկերությունը, որը ներկայացնում է բերանի խոռոչի խնամքի համար նախատեսված ամենաարդյունավետ եւ միեւնույն ժամանակ ամենաանվտանգ միջոցներն ու պարագաները։ ALPHACARE-ը հանդիսանում է իսպանական DENTAID եւ հոլանդական PREVDENT ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Միջոցառման հաջորդ հովանավորն էր KidsClub.am մանկական կայքը ,որը հանդիսանում է Агуша, Умка, Moony, Kabrita, բրենդների պաշտոնական ներկայացուցիչը:Հատուկ շնորհակալություն Narre by bn ընկերությանը, ինչպես նաեւ Coca Cola ընկերությանը եւ Loft Room սրճարանին։
Նյութի աղբյուր՝ paparazzilife.am