Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ մենյուի դեգուստացիա նորաբաց լիբանանյան «Alo Yerevan» սրճարանում։
Այստեղ այցելուները կարող են վայելել լիբանանյան խոհանոցի ամենահամեղ ուտեստները։
Սրճարանի անձնակազմի մեծ մասը, ներառյալ խոհարարը, լիբանանցիներ են, ինչի շնորհիվ բոլոր ուտեստները պատրաստվում են իսկական լիբանանյան խոհանոցի ավանդույթներին համապատասխան։
Դեգուստացիայի միջոցառմանը ներկա էին հայտնի հյուրեր և ինֆլուենսերներ, ովքեր գնահատեցին «Alo Yerevan»-ի համեղ ուտեստները և կիսվեցին իրենց դրական կարծիքով։
«Alo Yerevan»-ը գտնվում է Պուշկինի 56/1 հասցեում և սիրով սպասում է բոլորին։
«Alo Yerevan» Լիբանանի իսկական համերը Երևանի սրտում»