Մարտի 6-ին Green House սրճարանում տեղի ունեցավ Lilevents-ի կողմից կազմակերպած «Դու ամենագեղեցիկն ես» խորագրով բժշկական սեմինար- բրանչը` նվիրված կանանց տոներին։ Միջոցառմանն իրենց խոսքով հանդես եկան A&S կենտրոնի օրթոդոնտ Լաուրա Շաբոյանը EOS կենտրոնի էսթետիկ բժշկուհի Օվսաննա Օհանյանը եւ Ս.Վ. Մալայանի եւ Ավագյան կենտրոնների ակնաբույժ Լուսինե Թամազյանը: Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հյուրեր. սիրված հաղորդավարուհիներ, դերասանուհիներ, երգչուհիներ։ Միջոցառման հովանավորներն էին 36.6 դեղատների ցանցը, որը ներկայացրեց իր իսպանական արտադրության «Սկին-Կապ» միջոցների շարքը` նախատեսված ալերգիկ, չոր, ակնեի հակված մաշկի խնամքի եւ գլխամաշկի թեփի դեմ, ինչպես նաեւ «էպիգեն» ինտիմ միջոցների շարքը։ Մեր հովանավորներից էր նաեւ Darman tea ընկերությունը, Modeyan textyle Gallery խանութ սրահը, որն այս ոլորտում գործում է շուրջ 9 տարի: Խանութ սրահը մատուցում է նաեւ հագուստի մոդելավորման ծառայություն եւ ներկայացնում մանկական եւ կանացի հագուստի պատրաստի տեսականի։ Միջոցառման հաջորդ հովանավորն էր Almea անգլիական դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Xlash-ապրանքանիշը։
Միջոցառման գեղեցիկ ձեւավորումն ապահովեց Arminekhachatryan weddingdesign ստուդիան, իսկ քաղցր հյուրասիրության համար հատուկ շնորհակալություն Chreni եւ Lara Chocolate Gallery ընկերություններին։
Նյութի աղբյուր՝ yerevanlife.am