Ապրիլի 1–ին տեղի ունեցավ«Կլոր Փորիկ» շոուրումի բացման արարողությունը,որի կազմակերպչական աշխատանքները վստահված էին մեզ։
Միջոցառմանը ներկա էին հայտնի եւ սիրված դերասանուհիներ,ինֆլուենսերներ նաեւ «Կլոր Փորիկի» հավատարիմ գործընկերները ,եւ հարազատ մարդիկ։
Սա առաջին շոուրումն է , որտեղ հղին կկարողանա հավաքել իր ծննդատան պայուսակը։ Պայուսակը հավաքվում է միայն էկոլոգիապես մաքուր ու բարձր որակ ունեցող պրոդուկտներով։
Ի դեպ, հղիները կարող են հավաքել իրենց պայուսակը կա՛մ այցելելով շոուրում,կա՛մ էլ օնլայն տարբերակով։
Սրահում գործում է նաև յոգայի դասընթացներ հղիների համար։
«Կլոր Փորիկին» մաղթենք մեծ հաջողություններ եւ ներկայացնենք միջոցառման գեղեցիկ ֆոտոշարքը։