LilEvents

Կինը իրեն երջանիկ է զգում ,երբ սիրում է և սիրված է


 

Մալայանների վաստակաշատ ընտանիքի անդամ Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության կենտրոնի հիմնադիր–տնօրեն Զառա Մալայանը

photo 5323623388461266997 y photo 5323623388461266997 yանսահման նվիրումով ու բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարում իր  առաքելությունը` հետեւելով միջազգային փորձին, իր կրթությանը եւ, իհարկե, հավատարիմ մնալով իր հոր, ում անունը կրում է կենտրոնը, Ալեքսանդր Մալայանի սկզբունքներին։

Մեր լրագրողը անկեղծ զրույց ունեցավ ականավոր ակնաբույժ ՀՀ վաստակավոր բժիշկ Ալեքսանդր Մալայանի դստեր Զառա Մալայանի հետ Մալայանների ընտանեկան արժեքների, իր ստեղծած կենտրոնի ժամանակակից զարգացումների, մասնագիտական թիմ ունենալու գրավականների եւ այլ թեմաների շուրջ:

Ինչո՞վ է ձեր կենտրոնը առանձնանում Հայաստանում գործող այլ ակնաբուժական կենտրոններից։

–Այս կենտրոնի ստեղծման միտքը իմ մոտ ծագել էր վաղուց, երբ դեռ աշխատում էի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրեն եւ տեսնում էի այն միտումը, որը առկա էր բժշկության մեջ եւ բնակչության կողմից կար ցանկություն ստանալ բուժում ավելի արագ ու հարմարավետ պայմաններում, անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր բուժառույին, ընդ որում շաբաթ եւ կիրակի օրերին եւս։ Այդ ժամանակ արդեն կար այդ միտքը եւ ես իրագործեցի այն 2023 թվականին։

Առաջինը` դա, իրոք, անհատական մոտեցումն է յուրաքանչյուր անձին, բուժայցելուին եւ դա ուղղակի խոսքեր չեն, այլ մեր սկզբունքներից մեկն է։

photo 5323623388461266998 y photo 5323623388461266998 yԱմեն օր մարդիկ մեր մոտ գրանցվում են եւ առանց արհեստական հերթերի գալիս են, սպասարկվում։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդը, ինչպես նաեւ բժիշկը, խնայեն իրենց ժամանակը։
Երկրորդը` դա ախտորոշիչ եւ վիրաբուժական վերջին սերնդի սարքավորումներն են, որոնք թույլ են տալիս, որպեսզի այդ գործընթացը լինի շատ ավելի արագ:
Երրորդը պետք է նշեմ, որ մենք աշխատում ենք եւ շաբաթ եւ կիրակի օրերին, ուղղակի կիրակի օրվա համար պետք է 2 օր առաջ գրանցվել։ Եթե գրանցում կա, ուրեմն կենտրոնը բացվում է եւ մենք աշխատում ենք։
Հիմնականում այս երեք սկզբունքներն են, բայց պետք է առանձնահատուկ նշեմ, որ իմ համար շատ կարեւոր է այն անվանումը, որը կենտրոնը կրում է իմ հոր Ալեքսանդր Մալայանի անունը, քանի որ առանց կեղծ համեստության կընգծեմ, որ արդեն դա վաղուց դառձել է բրենդ եւ բժիշկների համար դա շատ պարտավորեցնող է։ Մենք փորձում ենք առաջին հերթին ամեն ինչ անել, որպեսզի լինի որակ մեր աշխատանքում։

Ի՞նչ նոր ծրագրեր եւ նախագծեր էք նախատեսում իրականացնել ապագայում։

–Ոչ թէ ապագայում, այլ արդեն սկսել ենք իրագործել` մեզ մոտ կլինի վիրահատարան, մնացած մանրամասները դեռ չեմ ուզում ասել։

photo 5323623388461266995 y photo 5323623388461266995 y

Մենք հիմա իրականացնում ենք ամբուլատոր վիրահատություններ, բայց ավելի խոշոր վիրահատություններ դեռ չենք անում, դա կլինի հենց կունենանք վիրահատարան։

Ի՞նչն է գնահատվում մեր հասարակության կողմից` բժիշկի հանդեպ ունեցած վերաբերմունքը, շփման մշակույթը։ Որքանո՞վ է բժիշկը պաշտպանված։

–Մեզ մոտ դա շատ խոցելի հարց է, որովհետեւ ես, իրոք, շատ կուզենայի, որ մեր մոտ հասարակության վերաբերմունքը դեպի բժշկի, նրա մատուցած ծառայությանը եւ մասնագիտությանը ավելի հարգանքով լինի։
Նախ առաջինը, մարդը պիտի հասկանա, որ առողջությունից թանկ բան չկա։ Իսկ այսօրվա բժշկությունը ունի այն բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխի, այլ ոչ թէ բուժի հիվանդությունը։ Եթե իրոք մենք համեմատենք այն, ինչ եղել է բժշկությունում 10 տարի առաջ, եւ ինչ որ կա հիմա, դա ահռելի առաջընթաց է։ Շատ հիվանդություններ, որոնք ժամանակին կվիրահատվեին, հիմա կանխվում են։

Ինչքան էլ դա պարզունակ չհնչի, բայց մարդը պետք է տարին մեկ անգամ անցնի բժշկական ստւգում։

Կրկնում եմ, հիմիկվա նորագույն սարքավորումները թույլ են տալիս ժամանակին գտնել առողջական խնդիրը եւ կանխել այն, որպեսզի գործը չհասնի վիրահատարան։
Չնայած Սովետի շրջանը մենք վաղուց անցել ենք, բայց, ցավոք սրտի, մեր բնակչությունը դեռ շարունակում է մոտենալ նույնկերպ առողջական խնդիրներին` այդքան էլ հակված չի վճարել իր առողջության համար։ Շատ ժամանակ մարդը պատրաստ է գումարներ տրամադրել տարբեր հաճույքների համար, բայց հենց գործը հասնում է առողջությանը, ավելի քիչ է ուզում փող ծախսել։

Մի փոքր կպատմե՞ք ձեր մասին, ձեր ընտանիքի մասին։

–Ամուսնացած եմ, ունեմ մեկ տղա եւ երկու տարեկան թոռնիկ։

Ի՞նչ նախասիրություն կամ հոբբի ունեք։
–Եթե կարելի է դա համարել հոբբի, կարող եմ նշել, որ շատ եմ սիրում ճամփորդել։ Ես դեռ մանկուց եմ սիրել իմանալ նորը, ճամփորդել եւ ճամփորդությունը լինի ակտիվ, այսինքն, մի բան իմանամ, նորը տեսնեմ եւ հետո գնամ հանգստանալու։ Փորձում եմ համատեղել` նոր երկիր, հետո նոր վայր եւ հետո պասիվ հանգիստ։
Սիրում եմ նաեւ մեկ մեկ խոհանոցում ինչ–որ համով ճաշատեսակ պատրաստել իմ ընտանիքի համար։

photo 5323623388461266996 y photo 5323623388461266996 y

Ի՞նչ ոճի հագուստ եք սիրում կրել առօրյաում։
–Հիմնականում, իհարկե, պրակտիկ հագուստ պետք է լինի, բայց ոչ միապաղաղ, անպայման որ կանացիության նրբերանգներ լինեն։ Կարելի է ասել, իմ ոճը` դա դասական կանացին է։
Մարդը պիտի հասկանա ինչն է իրեն սազում եւ ինչն` ոչ, շատ էլ որ դա մոդայիկ է։ Ես շատ բծախնդիր եմ մոտենում այդ հարցին, եթե տեսնում եմ, որ դա իմս չի, ինչքան էլ, որ դա մոդայիկ լինի, չեմ կրի։

Ո՞րն է կնոջ առաքելությունը այս կյանքում, ըստ ձեզ։
–Իհարկե, ընտանիքը սիրելը եւ սիրված լինելը։ Որովհետեւ, ինձ թվում է, որ յուրաքանչյուր կնոջ համար շատ կարեւոր է դա։ Կնոջ առաքելությունը, առաջին հերթին, դա մայր լինելն է։ Իմ կարծիքով, եթե դու բավարարված ես ընտանիքով, դու շատ ավելի հաճույքով եւ ոգեւորվածությամբ ես աշխատում։ Չնայած, կան եւ բացառություններ, որ կինը ընտանիք չունի, բայց լավ աշխատում է եւ բնավորությամբ առաջատար է։

Որպես ղեկավար, ո՞րն է ձեր աշխատանքային սկզբունքը։
–Առաջին հերթին, իմ համար շատ կարեւոր է պատասխանատվության զգացումը։ Ղեկավարը պատասխանատու է այն մարդկանց համար, որոնք աշխատում են իր հետ։ Որովհետեւ ինչքան էլ որ բժիշկն իր գործը անում է, մեկ է  համարում եմ, որ  որպես ղեկավար պատասխանատու եմ ցանկացած իր բուժման նշանակման, վիրահատության կամ այլ գործողության համար։
Երկրորդը, իհարկե, ինչքան հնարավոր է, անձնակազմը պետք է լինի գրագետ եւ մարդկային հատկություններով օժտված։ Բժշկության մեջ շատ կարեւոր է, որ բժիշկը կարողանում է լսել բուժառույին։

Լինում են դեպքեր, երբ հիվանդը գալիս է բժշկի եւ հնարավոր չի ոչինչ անել, բայց նա պիտի կարողանա լսել, ոգեշնչել նրան, ինչ–որ խորհուրդ տա, շփվի, խոսի նրա հետ ։ Չէ որ հիվանդը գալիս է առողջական հաստատություն խնդիր ունենալով, իսկ առողջությունը մեր համար` դա ամենաթանկն է։ Շատ կարեւոր է բժշկի լսելու եւ հիվանդի հետ երկխոսության մտնելու ունակությունը։Ես բազմաթիվ անգամ ասել եմ բժիշկներին, որ եթե անգամ պացիենտը գալիս է ձեր մոտ ինչ որ խնդրով, որը ձեր իրավասության շրջանակների մեջ չի մտնում,պետք է նրան ուղղորդել այն մասնագետի մոտ, ով կարող է օգնել, բուժել։

Ե՞րբ է կինը իրեն երջանիկ եւ ինքնաբավ զգում։
–Իմ կարծիքով, երբ սիրում է եւ սիրված է։

Ի՞նչ է կանացիություն ասվածը ձեզ համար։
–Կանացիությունը` ամենակարեւոր հատկանիշներից է կնոջ համար։ Այնումենայնիվ, կանացիությունը դա ի ծնէ լինում կնոջ մոտ` կամ դա կա, կամ չկա։ Կինը կարող է լինել սիրուն, աչքի ընկնող, բայց կանացի չլինի եւ հակառակը` կարող է այդքան էլ սիրուն չլինի եւ հաճելի դիմագծեր չունենա, բայց լինի կանացի, աստղով եւ դրանով ավելի գրավի շրջապատը։

TOP