Հոկտեմբերի 8-ին «Bamboo Roof Top » ռեստորան-սրճարանում տեղի ունեցավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված «Family brucnh» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր ամենակարևորին՝ ընտանիքի առողջությանը և խնամքին։
Միջոցառումը բավականին հագեցած էր, քանի որ իրենց խոսքով հանդես եկան ՝ սննդաբան-կինեզիոլոգ Լիլիթ Գալեչյանը, ստոմատոլոգ Թամարա Առուշանյանը և էսթետ բժշկուհի Մանե Գոգինյանը։
Բժիշկներն իրենց մասնագիտական խորհուրդներով կիսվեցին միջոցառման մասնակիցների հետ, ինչպես նաև սիրով պատասխանեցին բոլոր հուզող հարցերին։
Մեր միջոցառման գործընկերներն էին ՝
«Ժասմին Հոմ» հայկական տեքստիլ ներկայացնող ընկերությունը, «Coffee Burmunk» իտալական տեխնոլոգիայով պատրաստվող հայկական արտադրության սուրճերի ընկերությունը, «Pure Water and Milko» էկոլոգիապես մաքուր, ռուսական արտադրության պրոդուկտներ ներկայացնող ընկերությունը, «English House» անգլերեն լեզվի ուսումնական կենտրոնը, «Curtis» թեյերը ,«Ainjar»արևելյան քաղցրավենիքի խանութ-սրճարանը և «Anies Naturals» չրերի ընկերությունը։
Եվս մեկ միջոցառում հաջողելուց հետո՝ «Lilevents»-ը սիրով պատրաստվում է իրագործել նորանոր ծրագրեր։