Դեկտեմբերի 2-ին «Park Bridge» ռեստորանում տեղի ունեցավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված «Health and Care» խորագրով միջոցառումը։ Այն բավականին ինֆորմատիվ էր ու անչափ հետաքրքիր, քանի որ իրենց խորհուրդներով կիսվեցին լավագույն մասնագետները։
Միջոցառման բանախոսներն էին՝սննդաբան, էնդոկրինոլոգ՝ Անահիտ Գևորգյանը, ով կիսվեց առողջապրելակերպի մասին խորհուրդներով և օգտակար լայֆհաքերով, Էսթետ-բժշկուհի՝ ԿարինաԳևորգյանը, ով կիսվեց ձմռանը մաշկը ճիշտ խնամելու խորհուրդներով,մնայուն դիմահարդարման մասնագետ՝ Սոֆյա Թադևոսյանը։
Ինչպես միշտ՝ մենք ունեինք նաև գործընկերներ՝«Uhi» հայկական արծաթյա զարդեր ներկայացնող ընկերությունը,
«Aristi Academy» մատնահարդարման կենտրոնը,«Trvanda beauty cosmetics» հայկական արտադրության խնամքի և դեկորատիվ միջոցներ ներկայացնող ընկերությունը,«Ahmad Tea»ընկերությունը՝ամենահամեղու յուրահատուկ թեյերով։
Դե իսկ միջոցառման ընթացքում «Park Bridge»-ի կողմից կազմակերպված յուրահատուկ շոուն արժանացավ բոլորիս հիացմունքին՝
հետաքրքրություն հաղորդելով մեր միջոցառմանը։