Ապրիլի 2-ին «էպոս» փակ ակումբում տեղի ունեցավ «Lilevents»-ի հերթական գեղեցիկ միջոցառումը։
Այս միջոցառումը ևս բավականին հագեցած էր և ինֆորմատիվ՝ շնորհիվ մեր բանախոսների՝ «Հելիոս բժշկական կենտրոնի էսթետ -կոսմետոլոգ Վիկա Սավադյանի և էսթետ գինեկոլոգ Կարինե Սողոյանի։
Բժիշկների ելույթն անչափ հետաքրքիր էր և օգտակար մեր հյուրերի համար։
Էսթետ-բժշկուհի Վիկա Սավադյանը խոսեց լազերային մազահեռացման մասին, իսկ էսթետ -գինեկոլոգ Կարինե Սողոյանը ներկայացրեց էսթետիկ գինեկոլոգիան և նշեց ցուցումները, որոնց դեպքում խորհուրդ է տրվում օգտվել էսթետիկ -գինեկոլոգի ծառայություններից։
Միջոցառմանն իր խոսքով հանդես եկավ նաև բժիշկ -օրթոդոնտ Լաուրա Շաբոյանը։
Բժշկուհին խոսեց բրեկետների և ատամնաշարի ճիշտ խնամքի մասին, ինչպես նաև սիրով պատասխանեց մեր հյուրերի հարցերին։
Միջոցառումը տեղեկատվական լինելուց բացի նաև լի էր հաճելի անակնկալներով, որոնք պատրաստել էին մեր սիրելի գործընկերները։
Մեր միջոցառման գործընկերներն էին՝
• «Հելիոս» բժշկական կենտրոնը, որը բոլորի համար պատրաստել էր անվճար հետազոտման քարտեր։
• «Alpecin Armenia»-ն, որը ներկայացնում է բարձրակարգ գերմանական շամպունների բավականին լայն տեսականի՝ կախված Ձեր գլխամաշկի խնդրից։
• «Karni lady beauty» գեղեցկության սրահը, որը
բոլոր հյուրերին նվիրեց անվճար սպասարկվելու հնարավորություն։
• « Talking Candles» էսթետիկ և գեղեցիկ մոմեր ներկայացնող ընկերությունը։
• «Makyans Nature» հայկական խնամքի միջոցներ ներկայացնող ընկերությունը, որը ևս բոլորի համար պատրաստել էր նվերներ։
Նշենք, որ համեղ թեյերի հյուրասիրությունը ապահովել էր «Ahmad Tea» ընկերությունը, ինչպես նաև պատրաստել էր նվերներ՝ գեղեցիկ բաժակներ ընկերության կողմից։
Դե իսկ համեղ հյուրասիրության համար հատուկ շնորհակալություն «Suchchef Catering»-ին, ինչպես նաև «Sutak» գինիների ընկերությանը։
Կարծում եմ՝ նկարների միջոցով կկարողանանք Ձեզ հաղորդել մեր միջոցառման ջերմությունն ու դրական լիցքերը։