Օգոստոսի 2-ին «Ռոմանով» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված հերթական բժշկական սեմինարը՝ «Դու գեղեցիկ ես, երբ առողջ ես» խորագրով։
Միջոցառումն անչափ օգտակար և տեղեկատվական էր մեր մասնակիցների համար, քանի որ նրանք ստացան մի շարք կարևոր խորհուրդներ իրենց առողջության, գեղեցկության և խնամքի մասին։
Միջոցառման ընթացքում իրենց ելույթով հանդես եկան՝ ռևմատոլոգ-ռադիոլոգ Անահիտ Հունանյանը, գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը և էսթետ-կոսմետոլոգ Կարինա Գեւորգյանը։
Դե ինչպես միշտ՝ մեր կողքին էին մի շարք հավատարիմ և լավ գործընկերներ։
Մեր գործընկերներից էր «Alpha Pharm» ընկերությունը՝ իր «Avene» ապրանքանիշով, որը բոլոր մասնակիցների համար պատրաստել էր հրաշք նվերներ՝ արևապաշտպան միջոցների հավաքածու և թերմալ ջուր։
Մեր հաջորդ գործընկերն էր «Your Space» կանանց մարզումների ակումբը, որն արդեն ունի 6 մասնաճյուղեր։ Ի դեպ, ակումբում բացի մարզումներից գործում են ՍՊԱ ծառայություններ և լող։
Մեր գործընկերների շարքում էր նաև «Boogie Bee» էկո մարկետը, որտեղ ներկայացված են բացառապես առողջ մթերքներ՝ առողջ ապրելակերպ վարողների համար։
«The Kessa» ընկերությունը, որը ներկայացնում է 100 % մետաքսից պատրաստված դեմքի և մարմնի քիսաներ, ևս մեր գործընկերների շարքում էր։ Նշենք, որ ընկերությունը նորույթ է շուկայում։
Անդրադառնանք մեր հաջորդ գործընկերոջը՝ «Linat Handmade» զարդերի ընկերությանը, որը ներկայացնում է հայկական արտադրության ձեռագործ զարդեր և աքսեսուարներ։ Ընկերության հիմնադիրը՝ Լիլիթը, ներկայացրեց տեսականին և մեր բոլոր մասնակիցներին նվիրեց իր յուրահատուկ աքսեսուարներից։
Նշենք նաև, որ «Green Way» ընկերության ներկայացուցիչ Դունյա Մնացականյանը ևս մեր գործընկերներից էր։
Մեր սիրելի գործընկերների շարքը համալրում էին նաև «Coffesso» և «Curtis» ընկերությունները, որոնց անմահական թեյերն ու սուրճերը վայելեցինք միջոցառման ընթացքում, ինչպես նաև ստացանք նվերներ։
Իմ գեղեցիկ տեսքի եւ հագուստի համար հատուկ շնորհակալություն Othermood խանութ սրահին։
Սիրով ցանկանում ենք քաղցր հյուրասիրության համար շնորհակալություն հայտնել «Այնճար» արևելյան քաղցրավենիքների խանութ-սրահին։
Դե ինչ, համարենք կայացած «Lilevents»-ի կողմից կազմակերպված հերթական սեմինարը և շարունակենք նոր եռանդով աշխատել։