Դեկտեմբերի 18-ին Ginovkats Wine House-ում փորձեցինք բարձր տրամադրություն փոխանցել մեր հյուրերին տարեվերջյան Christmasmood խորագրով բրանչի շրջանակներում: Christmasmood բրանչը նաև ինֆորմացիոն բնույթի էր. Nazane հայկական ապրանքանիշի հիմնադիր Անուշիկը խորհուրդ տվեց, թե ինչ կրել Ամանորին և ներկայացրեց իր հավաքածուի շքեղ տոնական զգեստները:
Ձմռանը տաք, բայց ոճային տեսք ունենալու իր տարբերակներն առաջարկեց աբադոկ-գլխարկներ և պայուսակներ ներկայացնող Lavars ապրանքանիշը:
Papoyan Handmade-ի ներկայացուցիչը ցուցադրեց հայկական արտադրության փայտյա պայուսակները, English House ուսումնական կենտրոնի հիմնադիրներ Գյուլի և Լիզա Մարաբյանները պատմեցին դասավանդման մեթոդների մասին, իսկ օրն էլ ավելի տոնական դարձրին Harutyunyan_design-ի անվանական տոնածառի խաղալիքները և հայկական արտադրության բնական խնամքի միջոցներ ներկայացնող Բնատուր/Bnature ապրանքանիշը: Դե իսկ հեքիաթային ամանորյա տորթի հեղինակը Sweetberg-ն էր, ԿԵՌԱՍ / KERAS-ի հիմնադիր Վիկտորիան պատմեց ապրանքանիշի ստեղծման մասին, բարեմաղթանքներ հղեցինք Խոսող Գինիներ / Talking Wines-ի խոսուն վերնագրերով համեղ գինու գավաթներով:
Նյութի աղբյուր՝ yerevanlife.am