Հունիսի 11-ին «Ուրարտու»ռեստորանում կայացավ «Lilevents»-ի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը՝ «Brunch about your health and self care»խորագրով։ Միջոցառմանը իրենց խորհուրդներով կիսվեցին գաստրոենտերոլոգ Շուշան Միրիջանյանը, սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանը և էսթետիկ -բժշկուհի Լիանա Մարկոսյանը։ Ինչպես միշտ՝ մենք ունեինք հավատարիմ գործընկերներ։ Մեր միջոցառման գործընկերն էր ՝ «Hipp Armenia» ընկերությունը՝ իր մանկանան խնամքի հայտնի միջոցներով, «Coffee Inn» սուրճերի ընկերությունը, որը ներկայացնում է սուրճերի և թեյերի լայն տեսականի, «Ahmad Tea» թեյերի ընկերությունը, որի զովացուցիչ թեյերը վայելեցինք միջոցառման ընթացքում, «Mornin» հայկական արտադրության մյուսլիները, որոնք իդեալական են առողջ նախաճաշի համար, ինչպես նաև «Milarush» հայկական արտադրության զարդեր ներկայացնող ընկերությունը։ Դե բնականաբար մեր գործընկերները հաճելի նվերներ էին պատրաստել միջոցառման բոլոր մասնակիցների համար։ Դե ինչ, համարենք մեր միջոցառումը ստացված, իսկ նկարները հանձնենք Ձեր ուշադրությանը։