LilEvents

«Be in shape and healthy»


Ապրիլի 2-ին Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոցում տեղի ունեցավ «Lilevents»-ի կազմակերպած «Be in shape and healthy» խորագրով սեմինար-բրանչը։ Որպես բանախոսներ հանդես եկան առողջաբան սննդաբան Աիդա Խզրթյանը, ֆեյսբիլդինգի մասնագետ Մարիա Չանդիրյանը։ Աիդան պատմեց, թե ինչու դիետաները չեն աշխատում, և թե ինչքան կարևոր է, սովորել և հասկանալ մեր իսկ մարմնի յուրահատուկ լեզուն:

Ֆեյսբիլդինգի մասնագետ Մարիա Չանդիրյանը ներկայացրեց մի քանի հեշտ կանոններ մաշկը միշտ գեղեցիկ եւ երիտասարդ պահելու համար։Միջոցառման գլխավոր հովանավորն էր «Վան Արդի» ընկերությունը։ Միջոցառման հովանավորից էր «Ռեյր»  ընկերությունը, որը ներկայացնում է պրեմիում որակի բնական աղբյուրի եւ հանքային ջրեր,որոնք համապատասխանում են արդյունաբերության բարձրագույն չափանիշներին՝եզակի եւ ժամանակակից փաթեթավորմամբ։ Միջոցառման հովանավորն էր նաեւ «Luxe Ceramics» ընկերությունը։ “Luxe_ceramics” ընկերությունը ներկայացնում է կերամիկական մատանիների և սադաֆով ու կերամիկայով պատրաստված կախազարդերի լայն ընտրանի։
Մեր մյուս գործընկերն էր «Motiff»accessories ընկերությունը, որը ներկայացնում է բարձր որակի եւ տարբերվող մարգարտյա զարդեր,որոնք ներկայացված են Yerevan Mall առեւտրի կենտրոնում։ Հարավկորեական «Locean» կոսմետիկ ընկերությունը հանդիսանում է կոսմետիկայի աշխարհի առաջատար արտադրողներից մեկը։ Ընկերությունն իր բարձր որակի եւ գեղեցիկ դիզայնի եւ մատչելի գնի շնորհիվ գրավել է համաշխարհային շուկան։
Հատուկ շնորհակալություն Ռոսիա հյուրանոցին և «ArmineKhachatryanWeddingdesign» ստուդիային։
Նյութի աղբյուր՝ yerevanlife.am

«Be in shape and healthy» «Be in shape and healthy» «Be in shape and healthy» «Be in shape and healthy»
TOP