«Lilevents»-ը սրտանց շնորհավորում է բոլոր մանուկներին նոր ուսումնական տարվա առթիվ և մաղթում մեծ ձեռքբերումներ գիտելիքների աշխարհում։ Մենք էլ անմասն չմնացինք և այս կապակցությամբ օգոստոսի 27-ին ունեցանք շա՜տ հավես «Back to School» խորագրով իվենթ։ Իվենթի ընթացքում հանդես եկան մի շարք մանկական ընկերություններ,և գեղեցկուհի մայրիկները ծանոթացան նրանց գործունեության հետ,ինչն, անխոս, շատ օգտակար էր նրանց համար։ Կարծում ենք Ձեզ նույնպես կհետաքրքրի,այնպես որ ծանոթացեք մեր գործընկերներիին. «Jasmin Home » ընկերությունն իվենթի ժամանակ ներկայացրեց իր գեղեցիկ մանկական հավաքածուն,որը մայրիկները շատ հավանեցին։
«Jasminhome» ընկերությունը զբաղվում է անկողնային պարագաների,ծածկոցների,քնապարկերի արտադրությամբ։
Մեր մյուս գործընկերն էր «Cotton Flakes» ընկերությունը ,որը զբաղվում է բժշկական բամբակի և բրդի վերամշակմամբ ,ինչպես նաև անկողնային պարագաների արտադրությամբ ,որը նույնպես պետք կգա մայրիկներին ամբողջ տարվա ընթացքում
Դե իսկ «English House » ուսումնական կենտրոնում Ձեր բալիկները հնարավորություն կունենան գերազանց տիրապետել լեզվին,որովհետև կենտրոնում դասավանդում են միայն բարձրակարգ մասնագետներ։
Իսկ եթե Ձեր բալիկը ունի ոտնաթաթի հետ խնդիր,հոգ չէ, միանշանակ կարող եք դիմել «Helios» բժշկական կենտրոն։
Դե իսկ «Ikushas bakery»-ի համեղագույն և գեղեցիկ թխվածքաբլիթները կարող են դառնալ Ձեր բալիկի ցանկացած արարողության անբաժան մասը։ Դե ինչ, լավ ուսումնական տարի ենք մաղթում բոլորին,հուսանք ինչ-որ չափով օգտակար եղանք մայրիկներին…