Նոյեմբերի 2-ին մայրաքաղաքի ամենաոճային ժամանցի վայրերից մեկում՝@kong.evn -ում կայացավ Lilevents-ի «All for Women» խորագրով թվով երկրորդ բրանչը:
Փակ բրանչը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասի նպատակն էր անմիջական կանացի մթնոլորտում հայտնի հյուրերին ծանոթացնել մի շարք ընկերությունների հետ, որոնք իրենց հերթին բոլորին անակնկալներ էին պատրաստել, իսկ երկրորդ մասը նվիրված էր առողջությանը:
Հայտնի հյուրերի թվում էին սիրված ու ճանաչված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, մոդելներ:
Միջոցառմանն իր ինքնատիպ ոսկյա զարդերը ներկայացրեց @elnazaryan.jewelry -ն, դիզայներ, @we_make___ խանութ-սրահի հիմնադիր Դիանա Գևորգյանը @bydianagevorgyan ցուցադրեց հագուստի իր վերջին հավաքածուն, @noon_wooden_land -ի հիմնադիր Նունեն հիացրեց իր ինքնատիպ փայտյա պայուսակներով, որոնք ևս ներկայացված են We make խանութ-սրահում:
@lingerie_dimanche խանութ-սրահի տնօրեն Լուսինեն ներկայացրեց կանանց ինքնավստահության կարևոր ատրիբուտներից համարվող ներքնազգեստի տեսականին,
կանացի նրբաճաշակ իր աքսեսուարներով ներկայացավ նաև @charms.by.y ն, որը ևս կարելի է գտնել We Make խանութում:
Փակ միջոցառմանն իր ձեռագործ շարֆերը ներկայացրեց նաև @solyartboutique -ի հիմնադիր Սոնան:
Հյուրերին նվերներ էին պատրաստել նաև առաջին հայկական չոր օծանելիքներ ներկայացնող @jian_cosmetics ընկերությունն ու ոճային ականջօղերի հեղինակ @arsy_accessories -ը:
Առողջության մասով իրենց մասնագիտական խորհուրդներով կիսվեցին գաստրոէնգտերոլոգ @shushanmirijanyan -ը, մանկաբարձ-գինեկոլոգ @dr.annatoghramajyan -ը և հայտնի ակնաբույժ @lusine_bekirska_tamazyan -ը:
Հատուկ շնորհակալություն @makeupatelier_armenia_official -ին,@madlenkhachatryan-ին և @uventabeautycenter -ին:
Սպասե՛ք մեր հաջորդ թեմատիկ բրանչին: