Հուլիսի 8-ին «Aragast» ռեստորանում տեղի ունեցավ մարզիչ-սննդաբան ՝ Լիլիթ Ղալեչյանի միջոցառումը՝ «Ամառն առանց ձմերուկի սննդակարգի| խորագրով։
Սեմինարն անչափ ինֆորմատիվ էր ու օգտակար, քանի որ Լիլիթը ներկայացրեց առողջ և բալանսավորված ափսե կազմելու կանոնները, օգնեց որոշել մեզ անհրաժեշտ օրական ջրի քանակը՝ հատուկ բանաձևի օգնությամբ։
Ստացանք գիտելիքների մեծ աղբյուր առողջ սննդակարգի ու առանց սահմանափակումների նիհարեցման մասին։
Միջոցառմանն իր խոսքով հանդես եկավ նաև էնդոկրինոլոգ՝ Հասմիկ Հայրապետյանը։
Բժշկուհին խոսեց սխալ դիետաների և դրանց հետևանքների մասին։
Միջոցառման հաջորդ բաանախոսը «Sonato Beauty»-ի հիմնադիր ՝ Սոնան էր, ով ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կարող են իրականացնել մարզվողները և նիհարողները, ինչպես նաև խոսեց ներարկումների մասին։
Մեր միջոցառման գործընկերներն էին ՝
• հայկական արտադրության «Mornin Muesli» առողջարար մյուսլիները, որոնք նախաճաշի իդեալական տարբերակ են հանդիսանում։
• «Homemeade by Enam» հայկական արտադրության չիպսերը, որոնք ամբողջությամբ բնական են և միջուտեստի հիանալի տարբերակ են։
• «Curtis Tea ընկերությունը՝ իր յուրահատուկ թեյերի լայն տեսականիով։
Դե իսկ միջոցառման գեղեցիկ ձևավորումը վստահել էին «Kar StyleWedding»-ին։