1.Ի՞նչպես որոշեցիր ընտրել էսթետ-բժշկուհու մասնագիտությունը։
-Քանի որ փոքրուց հիմնական զբաղմունքս եղել է նկարչությունը, կամա թե ակամա ինձ միշտ գրավել է գեղեցիկը: Դա էլ հանդիսացավ պատճառ, որպեսզի ընտրեմ այս մասնագիտությունը՝ մարդկանց ավելի գեղեցիկ և ինքնավստահ դարձնելու համար։
2. Ի՞նչն է քեզ ոգեշնչում աշխատանքում։
-Հաճախորդներիս գոհունակությունը և աչքերի փայլը
3. Ձմեռային խնամքի ընթացքում ի՞նչ պրոցեդուրաներ խորհուրդ կտաք կատարել։
-Քանի որ ձմռանը մեր մաշկն էլ ավելի կարիք ունի խոնավեցման, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս իրականացնել մաշկի խորը խոնավեցում և պլազմոլիֆտինգ։
4. Ո՞ր տարիքից սկսած պետք է խնամել մաշկը։
-Ծնված օրվանից, իսկ եթե հակատարիքային խնամքի մասին է խոսքը, ապա 25 տարեկանից սկսած։
5. Արդյո՞ք սննդի և ջրի ճիշտ օգտագործումը փոխում են մաշկի որակը։
-Միանշանակ։
6. Մի քանի պրոցեդուրաներ, որ միանշանակ խորհուրդ կտաք կատարել տարվա ընթացքում։
-Դեմքի մաքրում, բիոռևիտալկզացիա, պլազմոլիֆտինգ, պիլինգ։
7. Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում աշխատանքում։
-Կատարածս աշխատանքի արդյունքը։
8. Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը հինգ տարի հետո։
-Կցանկանամ լինել աշխարհում առաջատար մաշկաբան-կոսմետոլոգների շարքերում
9. Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարում։
-Ստեղծել սեփական ընտանիքը։