LilEvents

10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին


.Ի՞նչպես ընտրեցիր ստոմատոլոգի մասնագիտությունը:
Բժիշկ դառնալու ցանկություն միշտ եմ ունեցել, քանի որ շրջապատված եմ եղել ստոմատոլոգներով (հայրիկս ատամնաեխնիկ է) և դպրոցական տարիներիս հասկացա, որ շատ եմ ուզում դառնալ ատամնաբույժ։ Չմոռանամ նշել, որ Ատամհատիկիս էլ ատամ հեռացնող գործիք՝ աքցան եմ վերցրել։

2. Ի՞նչ է քեզ մոտիվացնում աշխատանքում։
Սերը աշխատանքիս և մասնագիտությանս հանդեպ։ Իմ աշխատանքն այնպիսին է, որն արդյունքը միանգամից տեսնում ես, իսկ գոհունակ պացիենտներն իմ գործունեության ամենաբարձր գնահատականն են։

3. Առհասարակ ի՞նչն է քեզ մոտիվացնում կյանքում։
Իմ մոտիվացիան ես եմ՝ այն Թամարան, ով տարեցտարի աճում ու ավելի հասուն և գիտուն է դառնում, ով իր առջև դրված նպատակներին հասնելու խոչընդոտներից չի հանձնվում։ Եվ մի մեծ մոտիվացիա է նաև կյանքի արագ տեմպը։

4.Ի՞նչ կարգախոս ունես, որով առաջնորդվում ես։
Ճանապարհորդի՛ր, օգտագործիր դրա համար ցանկացած հնարավորություն։ Չէ՞ որ նոր մարդիկ, նոր մշակույթի հետ ծանոթությունը, նոր զգացողություններն ամենալավ ինքնաճանաչումն ու կրթությունն է։

5. Ո՞րն է քո սիրելի զբաղմունքը, ունե՞ս հոբբի։
Պաշտում եմ երաժշտություն լսելը, սպորտը և արշավները։

6. Ի՞նչ հատկանիշներ է հարկավոր ունենալ՝ լավ բժիշկ դառնալու համար։
Աշխատասիրություն, պատասվանատվության զգացում, ռիսկ ու էլի ռիսկ, իսկ գիտելիքն ու փորձը ձեռք են բերվում ընթացքում։

7. Կներկայացնե՞ս մի քանի լայֆհաքեր՝ գեղեցիկ և առողջ ատամնաշար ունենալու համար։
Իհարկե, սիրով՝
• առողջ սնունդ
• ատամների հիգիենա
• իրիգատորի, ատամնաթելի կիրառում,
•ֆտորպրոֆիլակտիկա (գել, հեղուկ ողողումներ),
• առանց շաքարի մաստակ (ուժեղացնում է թքարտադրությունը և կատարվում է ինքնամաքրում):

8. Արդյոք այդքան նորաձեւ համարվող վիներները չե՞ն վնասում ատամները։
Ոչ, քանի որ վինիրի պատրաստման համար ատամից շատ քիչ (0.3-0.5մմ) հյուսվածք է հեռացվում, պահպանվում է ներվը, և վինիրն ունի ոչ միայն էսթետիկ, այլև պաշտպանիչ հատկություն ( եթե կա կարիքը):

9. Մի քանի խոսք՝ ատամների սպիտակեցման մասին։
Նախ սպիտակեցումը նպաստում է ատամների հանքայնացմանը. այն անվնաս է, եթե կատարվում է գրագետ կերպով և բարձրորակ նյութերի միջոցով։ Այն բարձրացնում է պացիենտի ինքնագնահատականը։ Սպիտակեցումից հետո արդյունքը երկար պահպանելու համար հարկավոր է հետևել «սպիտակ դիետային». բացառել(10 օր) այն սնունդը, որը գունավորում է ատամները:
10. Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ստոմատոլոգներին։
Երբեք չհանձնվել, չնեղվել աշխատանքի բարդությունից, մեծ պատասխանատվությամբ ու նաև ռիսկով մոտեցում ցուցաբերել և միշտ սովորել ոլորտի լավագույններից։ Պետք է միշտ հիշել, որ եթե ստացվել է մեկ ուրիշի մոտ, կստացվի նաև Ձեզ մոտ։

10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին 10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին 10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին 10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին 10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին 10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին 10 հարց ստոմատոլոգ Թամարա Առուշանյանին
TOP