Սեպտեմբերի 24-ին @uveimagestudio -ում տեղի ունեցավ «Lilevents»-ի եւ @uveimagestudio -ի կողմից կազմակերպված «Մաշկի ծերացումը ըստ մաշկի մորֆոտիպերի» խորագրով բժշկական սեմինարը, որը վարում էր «Մեդեսթ» կենտրոնի գլխավոր բժշկուհի @marina.shishmanyan -ը։
Վերջինս հայտնի աստղերի օրինակով բացատրում էր, թե որ տիպի դեմքին ինչպիսի ծերացում է սպասվում և ինչպես գրագետ կանխել վաղաժամ ծերացումը:
Միջոցառման մասնակիցներին բացի հետաքրքիր սեմինարից սպասվում էին նվերներ և հյուրասիրություն: Համեղ հյուրասիրությունը ապահովել էր @eat_healthy_armenia ընկերությունը։ @eat_healthy_armenia իր հաճախորդներին առաջարկում է առողջ համի, որակի և գնի բացառիկ համադրմամբ սնունդ:
Մեր միջոցառման քաղցր հյուրասիրությունը ապահովել էր @parizyans_jelly ընկերությունը, որն ունի դոնդողից պատրաստված բազմատեսակ համեղ տորթեր ու քաղցրավենիք: Ի
Միջոցառման մասնակիցների համար նվեր քարտեր էր պատրատել նաեւ UVE Image studio-ի հիմնադիր Դիանա Բուդոյանը։ Սեմինարի հյուրերից Green Way Armenia ընկերությունը, ի դեմս @dunya.mnatsakanyan -ի, ներկայացրեց ճապոնական տրոհված մանրաթելից ստեղծված յուրահատուկ Aquamagic շարքը, որի խնամքի, մաքրման կտորները օգտագործվում են միայն ջրով և հնարավորություն տալիս լիարժեք ազատվել կենցաղային քիմիայից։
Միջոցառման մասնակիցներին իր յուրահատուկ եւ գեղեցիկ ծաղկեփնջերով ուրախացրեց նաեւ @sulyans_flowersdesign
ընկերությունը։
Քաղցրահամ գինիների համար հատուկ շնորհակալություն @areni_winery ընկերությանը։
Կանացի ևս մեկ փակ միջոցառումը ստացվեց: