Սեպտեմբերի 22-ին Երեւանի ամենագեղեցիկ անկյուններից մեկում ՝ նոր վերաբացված @garuncafe սրճարանում տեղի ունեցավ Lilevents-ի` «Փայլուն մաշկի, գեղեցիկ ժպիտի եւ կանացի առողջության գաղտնիքները» խորագրով հերթական բժշկական սեմինար -բրանչը։ Միջոցառմանը մասնակցում էին հայտնի հյուրեր՝ հաղորդավարուհիներ, դերասանուհիներ, գործարար կանայք։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին առողջությանը եւ գեղեցկությանը վերաբերող կանանց հուզող թեմաներ։ Ավանդույթի համաձայն, հյուրերին սպասվում էր նաեւ համեղ հյուրասիրություն եւ նվերներ հովանավորների կողմից։ Միջոցառման բանախոսներն էին «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժնի սոնոգրաֆիստ @dr_nana_asaturyan -ը, @lima_aesthetics էսթետիկ կենտրոնի հիմնադիր, բժիշկ էսթետիստ, ակնաբույժ Լիլիթ Մամիկոնյանը եւ «Ֆրանսմեդ» եւ «Վիվալդի» ստոմոտոլոգիական կենտրոնների մանկական ստոմատոլոգ @dr.goharantonyan -ը։ Միջոցառման հովանավորներն էին մեր հավատարիմ գործընկեր @_biokat_ ընկերությունը, որը ներկայացնում է բացառապես անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, հարավկորեական @locean_armenia կոսմետիկ ընկերությունը, որը հանդիսանում է կոսմետիկայի աշխարհի առաջատար արտադրողներից մեկը եւ @sulyans_flowersdesign ընկերությունը, որը ներկայացնում է օրիգինալ ծաղկեփնջեր եւ ցանկացած միջոցառման օրիգինալ ձեւավորումներ։ Մենք պատիվ ունեցանք նաեւ առաջինը համտեսելու «Գարուն» սրճարանի կողմից մատուցվող ֆիրմային պիցցան, լիմոնչելոն եւ, իհարկե, բոլորիս կողմից սիրված շատ համեղ ռուլետները։