Հոկտեմբերի 18-ին Սարյան 16 հասցեում իր դռները բացեց նոր լուծումներով հագեցած, ռետրո-ֆուտուրիստիկ ոճով ու տարբերվող «Cosmica» գեղեցկության սրահը։
Այս յուրօրինակ սրահն առանձնանում է ոչ միայն հետաքրքիր դիզայնով, այլև մատուցվող ծառայությունների բազմազանությամբ և բարձր որակով։
Մեկ վայրում դուք կարող եք օգտվել վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, մազահեռացման ծառայություններից։ Ինչպես նաև սրահում գործում է ներարկումային և ապարատային կոսմետոլոգիայի, կոնտուրային պլաստիկայի բարձրակարգ կաբինետ և նիհարեցնող, հակացելյուլիտային, հակասթրեսային մասնագիտացված մերսման կաբինետ։
Սրահում բարձրակարգ սպասարկում ստանալուց զատ կարող եք օգտվել նաև հրաշագործ «Aravia Professional» և «Aravia Laboratories» խնամքի միջոցներից, որոնց միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Aravia Professional Armenia»-ն է։
Ի դեպ, «Aravia» ապրանքանիշն ունի մարմնի, դեմքի, մազերի, ոտքերի ու ձեռքերի համար նախատեսված մասնագիտացված խնամքի ապրանքների լայն տեսականի, որի պաշտոնական շոուռումը գտնվում է հենց «Cosmica»-ում։
Սրահի բացման առթիվ կազմակերպվել էր շատ գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, «Aravia» ապրանքանիշի ներկայացուցիչները գլխավոր գրասենյակից, և իհարկե սրահի ընկերները։
Միջոցառման ընթացքում հյուրերը վայելեցին «Cosmica»-ի կոսմիկ մթնոլորտը, ստացան գեղեցիկ նվերներ, ինչպես նաև օգտվեցին ձեռքերի խնամքի SPA ծառայությունից։
Դե ինչ, «Cosmica»-ին մաղթում ենք կոսմիկական հաջողություններ և բազում վերելքներ…