Սեպտեմբերի 3-ին Secret Garden by El ռեստորան-սրճարանում տեղի ունեցավ «Lilevents»-ի կազմակերպած «Առողջությունը եւ խնամքը քո գեղեցկության գրավականն են» խորագրով հերթական բժշկական սեմինար -բրանչը։ Այս անգամ միջոցառման հյուրերն էին հայտնի և սիրված դերասանուհիներ, հաղորդավարուհիներ և երգչուհիներ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին
առողջությանը եւ խնամքին վերաբերող կանանց հուզող թեմաներ։ Մասնակիցներին սպասվում էր նաեւ համեղ հյուրասիրություն եւ նվերներ միջոցառման հովանավորներից։ Սեմինարի բանախոսներն էին «Աստղիկ» Բժշկական կենտրոնի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժնի բժիշկ- սոնոգրաֆիստ @dr_nana_asaturyan -ը, @alfastom.orthodepo ստոմոտոլոգիական կենտրոնի բժիշկ-օրթոդոնտ Դիանա Տեր-Պողոսյանը եւ Ռ.Հ . Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի գաստրոէնտերոլոգ @shushanmirijanyan -ը։ Բժիշկ սոնոգրաֆիստ Նանա Ասատուրյանը պատմեց, թե ինչ պարբերականությամբ և որ դեպքերում է ցուցված սոնոգրաֆիկ հետազոտությունը։ «Ալֆա- Ստոմ» բժշկական կենտրոնի բժիշկ-օրթոդոնտ Դիանա Տեր -Պողոսյանը բացահայտեց գեղեցիկ ժպիտի 10 գաղտնիքները։ Գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը խոսեց հալիտոզի, դրա առաջացման եւ կանխարգելման մեթոդների մասին։
Սեմինարի հովանավորներից էր @alfapharm ընկերությունը իր Avene, La Roche Posay եւ Vichy ապրանքանիշերով։ Ապրանքանիշերը ունեն լայն տեսականի բոլոր տեսակի մաշկի բուժման եւ խնամքի համար։ Սեմինարի հովանավորներից էր նաև Հայաստանում առաջին մասնագիտացված @nail_spa_armenia մատնահարդարման կենտրոնը, որտեղ համակցված են սպա եւ մատնահարդարման ծառայությունները։ Սրահում գործում է նաև վարսահարդարման, դիմահարդարման, հոնքերի շտկման ծառայություն։
Սեմինարի հովանավորներից @i_clinic_ էսթետիկ բժշկական կենտրոնի բժշկուհի Լիանա Մարկոսյանը խոսեց կենտրոնում գործող ծառայությունների մասին եւ բոլոր ներկաներին նվիրեց կենտրոնի ծառայություններից օգտվելու նվեր -քարտեր։
Alpha Stom ստոմոտոլոգիական կենտրոնի բժիշկ օրթոդոնտ Դիանա Տեր -Պողոսյանը եւս ներկաների համար հաճելի անակնկալ էր մատուցել նվեր քարտերի տեսքով։ Սեմինարի հովանավորներից Green Way էկո հոլդինգի ներկայացուցիչ @dunya.mnatsakanyan-ը ներկայացրեց ճապոնական տրոհված մանրաթելից ստեղծված յուրահատուկ Aquamagic շարքը:
Հատուկ շնորհակալություն @mariammnatsakanyan_fashion-ին:
Եվս մեկ գեղեցիկ միջոցառում կարեղ ենք ստացած համարել: