Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա առթիվ շա՜տ հավես միջոցառում էինք կազմակերպել Տերյան 19 հասցեում գտնվող «Froze Gelato» սրճարանում։ Եկել եմ կիսվեմ տպավորություններովս ու ձեզ էլ դրական լիցքեր հաղորդեմ… Միջոցառումը շատ ուրախ անցավ, քանի որ մասնակցում էին տարբեր ինֆլուենսեր, հաղորդավարուհիներ և նրանց բալիկները։
Երեխաներն իրենց ձեռքով պատրաստեցին և զարդարեցին փանքեյքեր, խաղացին խաղեր, դե իսկ մենք էլ, վերհիշելով մեր մանկությունը, վայելեցինք «Froze Gelato»-ի անչափ համեղ պաղպաղակները, կրեպները և փանքեյքերը։
Ի դեպ, «Froze Gelato»-ի պաղպաղակները պատրաստվում են բացարձակապես թարմ կաթով և կաթի սերով՝ առանց բուսական յուղի, իսկ շոկոլադի պաղպաղակ պատրաստելու համար օգտագործվում է իտալական ամենաբարձր որակի շոկոլադ՝ առանց համային և հոտային հավելումների։
Սրճարանում կարող եք վայելել նաև անմահական բրաունի, փանքեյքեր, կրեպներ և արևելյան քաղցրավենիք։
Փորձեմ այդ հրաշալի օրվա վառ էմոցիաները հաղորդել ձեզ նկարների միջոցով։