Դեկտեմբերի վեցին կազմակերպել էի միջոցառում Implantumkidsclinic մանկական ատամնաբուժական կենտրոնի համար։ Միջոցառմանը ներկա ինֆլուենսերները ծանոթացան կենտրոնին,կատարեցին շրջայց, լսեցին կենտրոնի մանկական ատամնաբույժի խորհուրդները, ուղղեցին իրենց հուզող հարցերը
Մանկական ատամնաբուժական կենտրոնը բացվել է հուլիսին, գտնվում է՝ Կոմիտաս 48 հասցեում։
Կենտրոնը ստեղծել է հարմարավետ տարածք, որտեղ փոքրիկ հիվանդները զգում են իրենց ապահով ու վստահ:
Որպեսզի այցը դառնա ուրախ իրադարձություն կենտրոնը ստեղծել է խաղային գոտի, որտեղ երեխաները կարող են խաղալ և հանգստանալ:
Բացի այդ, կենտրոնն առաջարկում է ժամանակակից բուժում սեդացիայի ներքո՝ սա անվտանգ և արդյունավետ մեթոդ է, որն օգնում է երեխային զգալ հանգստություն և հարմարավետություն բուժման ընթացքում։
Implantum ատամնաբուժական կենտրոնը ՝ավելի քան 10 տարի, օգնում է մարդկանց հոգալ իրենց առողջության և ժպիտների գեղեցկության մասին:
Կենտրոնի հիմնական առավելություններից է, որ այն առաջարկում է ստոմատոլոգիական ամբողջական ծառայություններ, թե մեծահասակների, թե երեխաների համար։