Օգոստոսի 31-ին կազմակերպել էի միջոցառում «Garten by Masoor» ռեստորանի համար։
Ռեստորանը գտնվում է հենց Երևանի սրտում՝ Կասկադում։
Այստեղ կարող եք վայելել ամենաէքսկլյուզիվ ալկոհոլային և ոչ ալկոհոլային գարեջուրը։
Խոհանոցը ևս շատ բազմազան է և տարբերվող ՝սկսած ավանդական խորովածից մինչև պիցցա,պաստա և յուրահատուկ աղցաններ։
Այստեղ կարող եք նշել ցանկացած առիթ և հավաքույթ,կամ ուղղակի վայելել առավոտյան Ձեր նախաճաշը կամ սուրճը ։
Ունեն նաև առանձնասենյակներ ,որը շատ հարմար է ընկերներով ֆուտբոլ դիտելու կամ ուղղակի հավաքույթի համար։
Միջոցառմանը ներկա էին մի շարք հայտնի հյուրեր և ինֆլուենսերներ ։
Միջոցառման ընթացքում իրականացրեցինք մենյուի դեգուստացիա,մեր հյուրերը անչափ հավանեցին ուտեստները,վստահ ենք կհավանես նաև դու։