Հուլիսի 31 -ին Կոմիտաս 8 հասցեում տեղի ունեցավ «Ainjar» արևելյան քաղցրավենիքի խանութ-սրճարանի բացման արարողությունը՝ կազմակերպված «Lilvents»-ի կողմից։ «Ainjar»ում են ամենայուրօրինակ համերը, քանի որ ներկայացված է շուրջ 32 տեսակ արևելյան քաղցրավենիք, իսկ խոհարարն ազգությամբ արաբ է։ Ճիշտ է, համերն արաբական են, բայց հումքն ու հյուրասիրությունը հայկական են, քանի որ հիմնադիրը լիբանանահայ Գևեորգ Թասլաքյանն է, ում տարիների նպատակն է եղել հաստատվել Հայաստանում՝ ունենալով սեփական բիզնեսը։ Ուրախ ենք, որ մեզ վստահվեց երկար սպասված խանութ-սրճարանի բացման արարողությունը, որի ընթացքում Հայր Մեսրոպ Թոփալեանը իրականացրեց օրհնության արարողությունը, իսկ «Կարին» ազգագրական պարի համույթը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, ազգային պարերով ողջունեցին ներկաներին: Այնուհետև հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու անմահական քաղցրավենիքի տեսականին։ Դե ինչ, մաղթենք պարոն Գևորգի գործերին նորանոր հաջողություններ։