Ապրիլի 12-ին «Barocco Hallօ» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ աստղաբան Լիլիթ Ալեքսանյանի՝ «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր «Lilevents»-ի կողմից։ Միջոցառումը նվիրված էր աստղերի մասին գիտությանը և լի էր բացահայտումներով, թե ինչպես են աստղերը հստակ սահմանում յուրաքանչյուրիս կյանքի էներգիան ու ընթացքը, և թե ինչ հաջողությունների կարելի է հասնել այդ տեղեկատվությանը տիրապետելու դեպքում։ Աստղաբան Լիլիթ Ալեքսանյանը միջոցառման մասնակիցների հետ կիսվեց իր գիտելիքներով ու փորձով, ներկայացրեց աստղաբանության դերը յուրաքանչյուրիս կյանքի էներգիայի, ընթացքի և ազդեցության համար։ Իսկ միջոցառման յուրաքանչյուր մասնակից ստացավ հրաշալի նվեր՝ անհատական նատալ-քարտ։ Հատուկ շնորհակալություն «murano_cake» ընկերությանը՝ միջոցառման քաղցր գեղեցիկ հյուրասիրությունը կազմակերպելու համար, «syune_cakes» -ին՝ մեր տարբերվող հրավիրատոմսերի համար, «arminekhachatryanweddingdesign» -ին՝ միջոցառման գեղեցիկ դիզայնը կազմակերպելու համար, ինչպես նաև «marcos_skin_care» և «tnamech» ընկերություններին՝ գեղեցիկ նվերների համար։