LilEvents

Motivation Talk խորագրով միջոցառումը կազմակերպված Yakitoria ռեստորանում


պրիլի 29-ին «Yakitoria» ռեստորանում «Lilevents»-ը կազմակերպել էր մի շատ հետաքրքիր միջոցառում՝ «Motivation talk» խորագրով ։
Միջոցառումն էլ ավելի հետաքրքրաշարժ դարձրեցին մեր հյուրերը՝ ինֆլուենսերներ ,սիրված երգչուհիներ ու դերասանուհիներ։
Միջոցառման խորագրի շրջանակներում իր խոսքով հանդես եկավ հայտնի և սիրված ակնաբույժ՝ Լուսինե Բեկիրսկա Թամազյանը, ով կիսվեց իր փոքրիկ գաղտնիքներով, թե ինչպես է այդքան ուժ ու եռանդ ներդնում իր աշխատանքում և որտեղից է ամեն օր ստանում մոտիվացիա։
Դե ինչպես միշտ այս միջոցառմանը ևս ունեինք շատ հետաքրքիր գործընկերներ։
Մեր միջոցառման գործընկերն էր՝ «Tasty Emotions» հայկական արտադրության յուրահատուկ շոկոլադները, որոնք ունեն հատուկ երաժշտական անիմացիա,«Magic Candel» հայկական արտադրության անուշաբույր մոմերը, երեխաների ամենասիրելի «Chipsella 3D» ընկերությունը՝ իր համեղ տեսականիով, «Ahmad Tea»ընկերությունը՝ իր անմահական թեյերով, անկողնային պարագաներ արտադրող «Flakes » ընկերությունը, «Cake to Take» ընկերությունը, որի համեղ եւ յուրահատուկ քաղցրավենիքը հասցրեցինք վայելել միջոցառման ընթացքում։
Դե իսկ միջոցառման ավարտին ունեցանք հաճելի ու հետաքրքիր քննարկում, թե ինչն է մոտիվացնում յուրաքանչյուրիս մեր կյանքում։ Քննարկումները բավականին օգտակար եղան բոլորիս համար ու մեզ զինեցին նոր մոտիվացիոն մտքերով։

TOP