1. Ինչպե՞ս ընտրեցիր էսթետ -բժշկուհու մասնագիտությունը։
– Բժիշկ-կոսմետոլոգ ցանկացել եմ դառնալ դեռ դպրոցական տարիքից, այդ իսկ պատճառով ընդունվեցի Երևանի պետական բժշկական համալսարան
2. Ի՞նչն է քեզ մոտիվացնում աշխատանքում։
– Ես շատ սիրով եմ կատարում իմ աշխատանքը, ինձ մոտիվացնում է բուժառուներիս արձագանքը միջամտությունից հետո, որ կարողանում ես փոքրիկ շտկումներով բարձրացնել ինքնագնահատականը և բարելավել կյանքի որակը։
3. Առհասարակ ի՞նչն է քեզ մոտիվացնում կյանքում։
– Կյանքում ամեն դետալ էլ մոտիվացնում է ինձ՝ սկսած ամենափոքր բանից։
4. Ի՞նչ կարգախոս ունես, որով առաջնորդվում ես։
– Արա՛ այն՝ ինչ-որ պետք է անես, և կլինի այն՝ ինչ-որ պետք է լինի։
5. Ո՞րն է քո սիրելի զբաղմունքը ,հոբբին։
– Շատ եմ սիրում ճամփորդել, բացահայտել նոր վայրեր։
6. Ըստ քեզ՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա էսթետ-բժշկուհին՝ լավ մասնագետ դառնալու համար։
– Ինձ համար ամենաառաջին հատկանիշը, որը պետք է ունենա բժիշկը՝ դա բարեխիղճ լինելն է, մյուսը՝ աշխատասիրությունը և կրթվածությունը։
7. Կկիսվե՞ս մի քանի լայֆհաքերով՝ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար։
– Նախ և առաջ՝ հանգիստ պահել նյարդային համակարգը և հետևել այս կանոններին.
8. Մի քանի խոսք՝ պիլինգների և նրա տեսակների մասին։
– Իմ ամենասիրելի և ամենապահանջված պիլինգից կխոսեմ՝ PRX-T33-ի մասին։ PRX T33-ն ունի այնպիսի բաղադրություն, որը միանգամից լուծում է խնդիրների մի ամբողջ շարք.
Այս պիլինգի 3 ամենակարևոր առնաձնահատկություններն են՝
9. Ի՞նչ է պլազմոլիֆտինգը։
– Պլազմոթերապիան անվտանգ և արդյունավետ միջամտություն է,որի ժամանակ ներարկվում է պացիենտի արյան պլազման `այսպիսով խթանելով օրգանիզմի վերականգնողական պրոցեսը:Օգտագործվում է մարդու սեփական արյունը,և ռիսկը,որ կզարգանա ինչ-որ հիվանդություն կամ ալերգիա ,զրո է:Պլազմոթերապիան շատ օգնում է ակնեի հակված մաշկին։
10. Ո՞ր դեպքերում են իրականացնում բիոռեվիտալիզացիան և ի՞նչ ընթացակարգ է սա։
– Բիոռևիտալիզացիան ներարկումային միջամտություն է`հիալուրոնաթթվի միջոցով, որը նպաստում է խորը խոնավեցմանը:
Պրոցեդուրայի ցուցումները՝
Կուրսը բաղկացած է 3-ից 6 պրոցեդուրաներից։ Կատարվում է դեմքին, դեկոլտեին, պարանոցին և ձեռքերին։ Մաշկը դառնում է ավելի հարթ ու փայլուն՝ առաջին իսկ այցելությունից հետո։
11. Ո՞ր տարիքից սկսած իրականացնել բոտոքս։
– Բոտոքս ներարկվում է 18տ-ից սկսած այն անձանց, ովքեր ունեն անհանգստացնող կնճիռներ: Ես ճիշտ եմ համարում՝ շուտ սկսել բոտոքսի ներարկումը, որպեսզի խուսափենք հետագա ֆիլլերի ներարկումից։